-
27.05.2014|
14:11
Իշխանությունն այսուհետ վարելու է երկբևեռ քաղաքականություն. մի բևեռը լինելու է իշխանությունը, մյուսը` ընդդիմադիր ուժերը: Այս մասին այսօր հայտարարել է իշխող ՀՀԿ կուսակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Վերջինս ասել է, թե իր կուսակցությունն ընդդիմադիր և մնացած այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը ուզում է հասցնել մի մակարդակի, երբ իրենց չեն ընդունի որպես թշնամի:
-
27.05.2014|
13:34
«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր` ժամը 19:00-ին, տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ Բուլատ Օկուջավայի ծննդյան 90-ամյակին:
-
27.05.2014|
12:31
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը:
-
27.05.2014|
12:27
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դատարանում պատասխան տալ Ղրիմի միացման համար՝ նա պատասխանել է ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը, որ խոստացել էր թերակղզին վերադարձնելու համար օգտագործել իրավաբանական լծակներ:
-
27.05.2014|
12:25
Էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտարարել է, որ ՈՒկրաինան պարտավոր է վճարել Ռուսաստանին գազի մատակարարման համար կուտակված պարտքը՝ չնայած Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին:
-
27.05.2014|
12:24
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները՝ հաղորդում է Trend գործակալությունը:
-
27.05.2014|
12:23
Յուրաքանչյուր պետություն ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տանկերի հերթական խմբաքանակի վաճառքը։
-
27.05.2014|
12:21
Եվրոպական միությունը նոր խորհրդարան ունի. նորընտիր Եվրախորհրդարանում առաջիկա 5 տարիներին մեծամասնություն կկազմեն Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, որին դիտորդի կարգավիճակով անդամակցում են ՀՀԿ-ն, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»:
-
27.05.2014|
12:17
Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup ընկերությունը 2013 թվականին հարցում է անցկացրել 138 երկրներում ՝ պարզելու` որտե՞ղ է կյանքն ավելի ուրախ:
-
27.05.2014|
12:15
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից ՈՒկրաինային բնական գազի մատակարարման վերսկսումը հունիսի 1-ից: